hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ղուկասյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի հուլիսի 7-ին, Գորիսի Տեղ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հատկապես շատ կապված էր հոր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեխիղճ, ասող-խոսող, ընկերասեր և նվիրված անձնավորություն էր։

Երազում էր
Տուն գնել և ապրել հոր հետ աշխատելով։ Ուզում էր ընտանիքի անասունները շատացնել և աջակցել ընտանիքին։

Յուրահատկություններ
Մայրիկի համար ամեն ինչ էր՝ վստահելի և նվիրված որդի, տան ավագը։

Վերջին զրույց
Մարտի 19-ին երեկոյան 4-ին զանգել է մորը՝ հետաքրքրվելով նրա գործերով և ասելով, որ հարմար լինի՝ նորից կզանգի։

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի հոկտեմբերի 19-20-ի գիշերը՝ Մարտակերտում, 5-րդ պաշտպանական գոտում։ Նա զոհվել է չեզոք գոտում՝ մարտական առաջադրանք կատարելիս։