
Ծնվել է
1995 թվականի հունիսի 11-ին, Երևանում՝ Քանաքեռում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Նվիրված էր բոլորին, ովքեր օգնության կարիք ունեին։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Սիրելի, հայրենասեր և պայծառ անձնավորություն էր։
Երազում էր
Տպագրել իր գիրքը։
Յուրահատկություններ
Հայրենասեր էր մանկուց և իր էությամբ յուրահատուկ։
Սիրում էր
Գրել և զբաղվել ստեղծագործական աշխատանքով։
Վերջին խոսքերն էր
Ապրիլի 1-ին ասել էր. «Բոլորիդ շատ եմ կարոտել, բան չի մնացել, տղեն գալիս ա»։ Խոսել է զորացրվելու և սիրած աղջկա հետ ամուսնանալու մասին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլում՝ Լալայկայի բարձունքում, որտեղ մեծ պայքար է մղել։