
Ծնվել է
1996 թվականի փետրվարի 10-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պարը և կյանքը: Պարուսույց էր և 18 տարեկանում ընդունվել է Մանկավարժական համալսարան։ Կյանքով լեցուն և ժպտերես մարդ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Պարարվեստի և ընկերների հետ, հաճախ զբաղվում էր հարսանյաց պարերի բեմադրմամբ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրա կյանքը պարի մեջ էր։ Տանկի հրամանատար սերժանտ էր և միշտ վստահություն էր ներշնչում։
Յուրահատկություններ
Նորոյին ամեն ինչ հաջողվում էր։ Նա հիանալի մարդ էր, ով իր մոտեցումներով առանձնանում էր։
Սիրում էր
Պարել։
Վերջին խոսքերն էր
Ապրիլի 1-ին ասել էր. «Մամ, ամեն ինչ լավ է լինելու, 2 ամիս է մնում, գալիս եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջաբրաիլում։