
Ծնվել է
1981 թվականի նոյեմբերի 7-ին, ԼՂՀ, Ստեփանակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, նա շատ հայրենասեր էր ու սիրում էր Ղարաբաղը:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հարգանք վայելող անձնավորություն էր։
Երազում էր
Եղնիկներում տուն վարձել և ֆերմա բացեր, որ ընտանիքով այնտեղ ապրեին:
Յուրահատկությունները
Եղնիկներում ծառայելիս երբ պոստից գալիս էր՝ աղջիկներին դաշտային ծաղիկներ էր բերում։ Նա շատ նվիրված էր ընտանիքին, հանգիստ ու պարկեշտ էր։ Շատ լավ հոգ էր տանում փոքր եղբոր մասին:
Սիրում էր
Ստեղծագործել, դասական երաժշտություն լսել և նաև շատ սիրում էր նաև բնությունը:
Վերջին խոսքերն էր
«Ես շատ գոհ եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թվականի սեպտեմբերի 4-ին, Եղնիկների 7-րդ պաշտպանական շրջանում։ Մարտական առաջադրանք կատարելիս, դիվերսանտները հարձակվել էին և նա 8 փամփուշտով կարողացել է պաշտպանել մարտական դիրքը։