
Ծնվել է
1995 թվականի դեկտեմբերի 18-ին, Ստեփանակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Շատ ժպտերես էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հոգ էր տանում ընտանիքի մասին։ Պոզիտիվ էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աջակցող էր բոլորին, լավատես, շատ լավ ընկերներ ուներ։
Երազում էր
Գանդբոլով զբաղվելով՝ հասել էր Փարիզի մրցաշարերի։ Ցանկանում էր քաղաքագետ դառնալ, իսկ բանակում բիզնես սկսելու պլաններ ուներ։
Յուրահատկություններ
Նկատում էր ամեն ինչ, զգում էր անախորժությունները։
Սիրում էր
Կազմակերպչական գործերը։
Վերջին զրույց
Վերջին անգամ խոսել է եղբոր հետ զոհվելուց 30 րոպե առաջ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2015 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Մատաղիսում, Թալիշի պոլիգոնում։