hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրանտ Ղարիբյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մատաղիսում, ապա տեղափոխվել է Դառդա։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր հողի համար ծառայելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխաների և գյուղի մարդկանց հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված էր իր հայրենիքին։

Յուրահատկություններ
Շատ էր սիրում մեքենա վարել, պոստի բոլոր մեքենաները վերանորոգում էր։ Շատ աշխատասեր էր։

Երազանքները
Միակ երազանքը խաղաղությունն էր իր հողի համար։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Ասել է. «Ուտելու բան վերցրե՛ք, միգուցե էլ ետ չեք գալի»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին անգամ եղել է Թալիշում։ Պատերազմի ընթացքում բարձրացել է դիրքեր՝ զինվորներին փամփուշտ հասցնելու, սակայն այդ պահին գլխատվել է։