hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Դավթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977թ․ օգոստոսի 3-ին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ Ամբողջ կյանքով կապված էր իր հողին ու հայրենիքին։

Ոգեշնչման աղբյուրը
Սրտով ծառայող էր։ Հայրենիքի ու ընտանիքի սերը դարձրել էր կյանքի շարժիչ ուժ։

Ում հետ էր սիրում անցկացնել իր ժամանակը
Ամեն ազատ պահ նվիրում էր իր երեխաներին։ Երեխաների կողքին էր գտնում իր ամենամեծ ուրախությունը։

Մարդկային տեսակը
Բարի, համեստ, անսահման հոգատար։ Ընկերներն ասում էին՝ հույսի մարդ էր՝ միշտ հասնող ու լուռ ուժ։

Վերջին խոսքը
Կնոջը խնդրեց չվախենալ. «Տանը չեմ կարող մնալ, պետք է 18 տարեկանների կողքին լինեմ», ասաց ու խոստացավ վերադառնալ։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 13-ին Քյալբաջարում։ Մինչև վերջ պաշտպանեց զինվորներին՝ կանգնելով նրանց առջև ու չթողնելով զոհվեն։