hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. հունվարի 2-ին Իջևանում։

Նրան ոգեշնչում էր
Լուսավոր երեխա էր, ամենաչնչին արարքը ուրախության էր վերածում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, ընկերասեր, նվիրված, հարգալից։

Երազանքները
Դառնալ ճանաչված ծրագրավորող, սահմանել էր ժամկետներ իր երազանքների համար։ Ամեն ինչ խաղաղ լինի Լեռնային Ղարաբաղում։ Տուն կառուցել Ենոքավան գյուղում։

Սիրում էր
Փայտի հետ աշխատել։

Վերջին խոսքերը
Զոհվելուց մեկ օր առաջ զանգել է։ Տան բոլոր անդամներից տեղեկություններ է ճշտել, ասել. «Մա՛մ, խոստացի՛ր, որ միշտ ուժեղ կլինես»։

Վերջին հերոսական մարտը
Եղել է 2020 թ. Հոկտեմբերի 9-ին Այգեստան գյուղի մոտակայքում։ Շրջափակման մեջ են եղել, նա և իր ընկերները մնացել են կրակ վարելու, իսկ մնացածը դուրս եկել։ Ստացել է 2 շքանշան Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ 2-րդ աստիճան»։