֏
֏ $
Donate
Հրայր Մաթեվոսյան
2023 թ.
Biography

Ծնվել է
1971 թվականի հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։

Կյանքի ամենամեծ ուրախությունը
Իր երեխաներն էին։ Նա ապրում էր նրանց համար և միշտ փորձում էր նրանց ապահով ու երջանիկ տեսնել։

Նրա համար ամենաթանկը ընտանիքն էր
Ազատ ժամանակը սիրում էր անցկացնել երեխաների հետ՝ կիսելով նրանց հետ ամեն պահը։

Ընկերները հիշում են նրան որպես
Բարի, հանգիստ և ընկերասեր մարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնության հասնել և կանգնել մարդկանց կողքին։

Մեծագույն երազանքն էր տեսնել իր թոռնիկին, ով ծնվել էր Հայաստանում
Շրջափակման պատճառով նա այդպես էլ չկարողացավ հասնել ու տեսնել նրան։

Իր կյանքի գլխավոր ուժը ընտանիքն էր
Անսահման սիրով էր կապված իր հարազատներին և ամեն ինչ անում էր նրանց համար։

Վերջին զրույցը դստեր հետ պատերազմից երկու օր առաջ
Չնայած Ստեփանակերտում ծանր իրավիճակին՝ նա ասում էր, որ ամեն կերպ կփորձի սնունդ գտնել և ալյուր հասցնել ընտանիքին։

Շատ անվախ էր
Հենց ինքն է առաջինը վնասազերծել հայտնված թշնամուն:

Վերջին մարտը
2023 թվականի սեպտեմբերի 20, Մսմնա գյուղի վերևում գտնվող Շոշկավանք: