֏
֏ $
Donate
Սարգիս Դավթյան
2020 թ.
Biography

Ծնվել է
1999 թվականի մայիսի 24-ին Աշտարակ քաղաքում։

Սարգիսը ակտիվ ու բազմակողմանի երիտասարդ էր
Հաճախում էր տարբեր սպորտային խմբակներ, զբաղվում էր ֆուտբոլով, սովորում էր նաև երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում։

Զինվորական ծառայությունը
2017թ. հուլիսի 28-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել Արցախի Հայկազովի զորամասում, ապա` Մատաղիսում։

44-օրյա պատերազմը
Կամավոր մեկնել է ռազմաճակատ մորն ասելով.
«Մամ, սահմանին ջահել երեխեք են զոհվում, ոնց կլինի ես չգնամ ու չկանգնեմ նրանց կողքին»։

Վերջին զրույցը մայրիկի հետ հոկտեմբերի 8-ին
Մոր խնդրանքին՝ վերադառնալ տուն, պատասխանել է. «Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հայրենիքիս համար…»։

Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 8, Մարտունի 2: Սարգիսը զոհվել է ԱԹՍ հարվածից: