֏
֏ $
Donate
Արթուր Օհանյան
2020 թ.
Biography

 Ծնվել է
1973թ. հուլիսի 24-ին Երևանում։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ որոնցով չափազանց հպարտանում էր։

Կյանքի ամենամեծ երջանկությունն ընտանիքն էր
Երեխաների յուրաքանչյուր հաջողությունը հպարտությամբ էր պատմում, նրանց համար էր ապրում ու աշխատում։

Ընկերների շրջապատում
Սիրում էր իր տանը խնջույքներ կազմակերպել, իր շուրջ հավաքել ընտանիքն ու ընկերներին։ Նրա ներկայությունը ջերմություն ու ուրախություն էր բերում բոլորին։

Բնավորությունը
Հոգատար, բարի, սկզբունքային և աշխատասեր էր։ Սիրում էր կյանքը, մարդկանց և խաղաղությունը։

Արցախյան առաջին պատերազմը
Եղել է «Արամո» ջոկատի կազմում: Կամավոր մեկնել է պատերազմ:

Ստեղծարար էր
Սեփական ձեռքով կառուցել էր տան ամեն անկյունը, մանրուքը։

Ասում էր` «Եթե մարդը կենդանի է պահում, ուրեմն բարի է»
Սիրում էր կենդանիներին՝ պահում էր շներ, թութակներ, բադեր, ճագարներ և աղավնիներ:

Վերջին զրույցը հոկտեմբերի 7-ին
Առավոտյան էր զանգել խոսելու կնոջ ու երեխաների հետ:

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 7, Վարանդա: Զոհվեց որպես կամավորական ջոկատի հրամանատար։

Արթուրը երբեք չէր պատմում իր հերոսությունների մասին`
Համարելով, որ հայրենիքը պաշտպանելը պարտք է, ոչ թե սխրանք։ Նա գնաց իր որդու հասակակիցների կողքին՝ որպես ուժի, փորձի և նվիրումի խորհրդանիշ։