Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 10-ին Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում։
Փոքր տարիքից կյանքին լուրջ էր մոտենում
Արագ հասունացավ՝ անցնելով դժվարությունների միջով։
Երբեք անտարբեր չէր մնում ուրիշների ցավի հանդեպ
Պատրաստ էր օգնել նույնիսկ երբ դժվար էր։ Կենսախինդ, մարդամոտ ու բարի էր:
Ամենից շատ սիրում էր
Լինել իր քրոջ, եղբոր և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, որի հետ պլանավորում էր ապագան։
Երազում էր ստեղծել ֆերմա
Ունենալ սեփական բնակարանը և իր ընտանիքի համար ապահով ապագա կերտել։ Ցանկանում էր, որ քույրն ու եղբայրը կրթություն ստանան։
Նրա խելքը և տրամաբանությունը զարմացնում էին բոլորին
Սիրում էր մաթեմատիկան, մտովի հաշվարկներ էր կատարում մեծ թվերով։
Վերջին զրույցը քրոջ հետ
«Ո՞նց եք, ի՞նչ եք անում… Լավ մնացեք, կզանգեմ հետո…»։ Շատ հոգատար էր, բարկացել, որ եղբայրը տանը չէր` քրոջ կողքին…։
Երեք ընկերների հետ հատել էր սահմանը
Խոցել թշնամու ջոկատը, զրահատեխնիկան և վերադարձել սնունդով ու զինամթերքով։
Վերջին հերոսական մարտը
2020թ. հոկտեմբերի 7, Զաբրայիլ: