Դրամական աջակցություն 27.09.2020 թ.-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքից հետո ծնված կամ որդեգրված երեխա ունեցող շահառուներին
ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ նախատեսված զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների շահառու ծնողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար, որոնց երեխան ծնվել կամ որդեգրվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած համապատասխան հատուցման դեպքից հետո։ Յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի ամսական 50,000 ՀՀ դրամ՝ մինչև նրա վեց տարին լրանալու ամիսը ներառյալ։