hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել

Նորություններ

Search Icon
09 Սեպ. 2026

Դրամական աջակցություն 27.09.2020 թ.-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքից հետո ծնված կամ որդեգրված երեխա ունեցող շահառուներին

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ նախատեսված զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների շահառու ծնողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար, որոնց երեխան ծնվել կամ որդեգրվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած համապատասխան հատուցման դեպքից հետո։ Յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի ամսական 50,000 ՀՀ դրամ՝ մինչև նրա վեց տարին լրանալու ամիսը ներառյալ։

09 Սեպ. 2026

ԶԻՆԱՊԱՀԸ դրամական աջակցություն կտրամադրի մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող իր շահառուներին

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ նախատեսված զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների այն շահառու ծնողների համար, ովքեր ունեն մանկուց հաշմանդամություն ունեցող երեխա։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ՝ մինչև նրա 18 տարին լրանալը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև դրանից հետո։

 
 
 
 
07 Սեպ. 2026

Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ 10-ամյակին նվիրված արշավի և միջոցառման իրականացման համար

ԶԻՆԱՊԱՀԸ հայտարարում է բաց մրցույթ՝ հիմնադրամի 10-ամյակին նվիրված ինտեգրված հաղորդակցության և հանգանակության արշավի մշակման ու իրականացման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ․ սեպտեմբերի 30-ը՝ ժամը 16։00։

24 Հնս. 2026

Արմեն Քոչարյանն ընտրվել է ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ 2026թ․ հունիսի 4-ին, հինգ տարի ժամկետով։

Արմեն Քոչարյանն ընտրվել է ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ 2026թ․ հունիսի 4-ին, հինգ տարի ժամկետով։

 

17 Հնս. 2026

ԶԻՆԱՊԱՀԸ ներկայացրեց 2025թ. տարեկան հաշվետվությունն ու 2026թ. առաջին եռամսյակի արդյունքները

2025թ. արդյունքներ, 2026թ. ԵՌ. 1-ի ցուցանիշներ, նոր նախաձեռնություններ և կարևոր օրենսդրական փոփոխություններ․ ԶԻՆԱՊԱՀԻ ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփվեցին անցած տարվա ձեռքբերումներն ու ներկայացվեցին առաջիկա ծրագրերը։

31 Մար. 2026

Դավիթ Հակոբյանը վերընտրվել է ԶԻՆԱՊԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ

Դավիթ Հակոբյանը վերընտրվեց ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ հնգամյա ժամկետով

10 Մար. 2026

Լիլյա Գրիգորյանը միացել է ԶԻՆԱՊԱՀԻ թիմին՝ որպես Հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԻ թիմին է միացել Լիլյա Գրիգորյանը՝ որպես Հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն։ 
09 Մար. 2026

Դրոշմանիշային վճարի վերադարձի առցանց դիմումի ուղեցույց

ԶԻՆԱՊԱՀ-ը պատրաստել է դրոշմանիշային վճարի վերադարձի առցանց դիմումի օգտագործման ուղեցույց

 

18 Փտր. 2026

Իրինա Սեյլանյանը վերընտրվել է որպես ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Իրինա Սեյլանյանը երկրորդ անգամ վերընտրվեց ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

20 Հնվ. 2026

2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգ

Հարգելի՛ հայրենակից,


Տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։

18 Դեկ. 2025

Դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման վերջնաժամկետ

2024թ․ վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման վերջնաժամկետ

Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներին վճարվող ամսական գումարի բարձրացում

06 Նմբ. 2025

Դրամական աջակցության ծրագրի ամսական գումարի բարձրացում

Ս․թ․ նոյեմբերի 1-ից ԶԻՆԱՊԱՀի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դրամական աջակցության ծրագրի ամսական գումարը վերանայվել է և 50,000 ՀՀ դրամից բարձրացվել 100,000 ՀՀ դրամի։