hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վլադիմիր Մելքոնյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Ծառայությունը, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ հոր ուղով անցնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես
Շատ բարի ու կամեցող, բոլորին հասնող, հայրենասեր մարդ։

Ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի
Նույնիսկ կյանքը տալ:

Երազանքներ, որոնք մնացին անկատար…
Ծառայությունից վերադառնալ, եղբոր հետ նույն օրը հարսանիք անել։ Վերակառուցել իրենց տունը, շարունակել հոր ուղին։

Ստեղծագործ մարդ էր
Գրում էր ռեպ ժանրի երգեր, սիրում էր երաժշտություն և իր մտքերն ու զգացմունքները փոխանցում էր ստեղծագործությունների միջոցով։

Հոգով կապված էր Արցախին
Հաճախ էր հետաքրքրվում հոր մարտական ուղով, լսում նրա սխրանքների մասին։

Վերջին խոսքերը
Մարտի 31-ին․ «Մա՛մ ջան, երկու ամիս հետո կգամ, էլ չե՛ս աշխատի…: Կարոտել եմ տատիկի պատրաստած տաք ճաշերն ու հացը…»։

Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 1-ին Թալիշում՝ իր իսկ ղեկավարած դիրքում, որի ավագն էր։