Ծնվել է
2001 թվականի հուլիսի 10-ին Լոռու մարզ, ք. Վանաձորում։
Նրա կյանքն անբաժան էր երաժշտությունից
Նա ստեղծագործում էր, գրում երգեր ու բանաստեղծություններ, նվագում էր շուրջ 6-7 երաժշտական գործիք։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Իր ջերմ վերաբերմունքով ու անկեղծությամբ կարողանում էր միավորել մարդկանց և ուրախություն պարգևել նրանց։
Բացառիկ բարի, ազնիվ և ընկերասեր էր
Երբեք անտարբեր չէր անցնում օգնության կարիք ունեցողի կողքով և միշտ պատրաստ էր ձեռք մեկնել բոլորին։
Երազանքն էր դառնալ միսիոներ
Ցանկանում էր շրջել աշխարհով մեկ և իր երգով ու կիթառով մարդկանց փոխանցել Աստծո խոսքն ու սերը։
Տարբեր հետաքրքրություններ ուներ
Պատրաստվում էր դառնալ բժիշկ, միաժամանակ, սիրում էր փայտագործությամբ զբաղվել: Սիրում էր գրիչներ հավաքել:
Մի գեղեցիկ սովորություն ուներ
Առավոտյան արթնանալիս ու քնելուց առաջ անպայման նվագում էր՝ օրը սկսելով և ավարտելով երաժշտությամբ։
Վերջին զրույցը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին
Խոսել է ընտանիքի բոլոր անդամների հետ: Հրաժեշտ տալիս տատիկին խնդրեց.
«Եթե ինձ որևէ բան պատահի, ոչ ոքի չմեղադրեք, ուժեղ կմնաք և կշարունակեք ապրել հավատքով…»։
Վերջին մարտը
2020 թ. սեպտեմբերի 28, Մարտակերտ։