hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ջոզեֆ
Ջոզեֆ Սիմոնյան Խորհրդի անդամ ԱՄՆ Ներդրումների կառավարման ոլորտ

Ջոզեֆ Սիմոնյանը CalPERS-ի՝ «Էկվիթի պորտֆելների ձևավորման և վերլուծության» բաժնի ղեկավարն է։ Նա ներդրումների ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ և միջազգային ճանաչում ունեցող հետազոտող է, ով խորացված հետազոտություններ է իրականացրել քանակական ֆինանսների, մեքենայական ուսուցման, գործոնային ներդրումների և պորտֆելի կառուցման ոլորտներում։ 20-ամյա կարիերայի ընթացքում Ջոզեֆը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք առաջատար ներդրումային ընկերություններում՝ պատասխանատու լինելով պորտֆելների կառավարման և հետազոտական գործունեության համար։ Նա նաև Autonomous Investment Technologies LLC ընկերության հիմնադիրն է։  

Ջոզեֆը ներդրումային ոլորտի առաջատար գիտական ամսագրերի ճանաչված հեղինակ է, ինչպես նաև ներդրումային համաշխարհային միջոցառումների բարձր գնահատված բանախոս։ Ներկայումս նա համախմբագիրն է The Journal of Financial Data Science հանդեսի, խմբագրական խորհրդի անդամը՝ The Journal of Portfolio Management-ի, և նախագահը՝ Financial Data Professional Institute-ի։ Ջոզեֆը հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդված՝ հրապարակված ներդրումային առաջատար ամսագրերում։ Նա համահեղինակ է Quantitative Global Bond Portfolio Management գրքի և հեղինակ՝ Computational Global Macro գրքի։  

Ի լրումն պորտֆելային հետազոտությունների և գիտական գործունեության՝ Ջոզեֆը ունի նաև լայն փորձ դասավանդման ոլորտում՝ ինչպես ակադեմիական միջավայրում, այնպես էլ ներդրումային ոլորտի մասնագիտական շրջանակներում։ 

Նա ստացել է Ph.D. կոչում Կալիֆորնիայի համալսարանից (Սանտա Բարբարա), Մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանից և Բակալավրի աստիճան Կալիֆորնիայի համալսարանից (Լոս Անջելես)։