
Հասմիկ Եղյանը ծնվել է Երևանում և մեծացել Կանադայում։ 2016թ․ մարտից մինչև 2022թ․ հունիսը ղեկավարել է ՄԱԿ-ի Քաղաքական և խաղաղաշինական հարցերի վարչության ամենամեծ դեպարտամենտը՝ Անվտանգության խորհուրդը։
Իր 30-ամյա գործունեության ընթացքում Հասմիկը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական հարցերի, հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև ծրագրերի կառավարման բնագավառներում։ Հասմիկի գործառույթները ՄԱԿ-ում բազմաբնույթ են եղել՝ ընդգրկելով խաղաղապահությունը (Կամբոջա, Տաջիկստան), խաղաղաշինությունը (Սոմալի, Սիրիա), ինչպես նաև մարդասիրական և զարգացման աշխատանքները (Իրաք, ՅՈւՆԻՍԵՖ՝ Տանզանիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում)։ Նա ծառայել է ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում, ինչպես նաև աշխատանքներ իրականացրել խրթին հետպատերազմյան իրավիճակներում հայտնված երկրներում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեպարտամենտի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց առաջ Հասմիկը ղեկավարել է երկու հատուկ առաքելություններ՝ Սոմալիի առաքելությունը (2012–2014թթ․) և ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդի առաքելությունը (2014–2015թթ․)։ Նա պաշտոնաթող է եղել ՄԱԿ-ից 2022թ․ հունիսին։
Պաշտոնաթողությունից հետո Հասմիկը հոդվածներ է հրապարակել մասնավորապես անվտանգության խորհրդի և Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել մի շարք համալսարաններում՝ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և Ճապոնիայում։
Հասմիկ Եղյանն ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան (Խորհրդային և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրություններ) Օտտավայի Քարլթոն համալսարանից և ռուս գրականության և քաղաքագիտության բակալավրի աստիճան՝ Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանից:
Նա տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին։