hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել

Գաղտնիության քաղաքականություն

Փոփոխված առ 10.07.2025 դրությամբ

 

Հարգելի՛ այցելու,

ողջունում ենք Ձեզ ԶԻՆԱՊԱՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (այսուհետ` ԶԻՆԱՊԱՀ) կայքում (այսուհետ` Կայք):

 

Կայքում տեղադրված տեղեկատվությունը հանրամատչելի է և հասանելի բոլորին: Դրա նպատակն է ապահովել բացարձակ թափանցիկություն ու հաշվետվողականություն ԶԻՆԱՊԱՀԻ գործունեության վերաբերյալ` ի կատարումն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի:

 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, սույնով ԶԻՆԱՊԱՀԸ ծանուցում է Ձեզ` Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Խնդրում ենք ծանոթանալ ԶԻՆԱՊԱՀԻ Գաղտնիության քաղաքականությանն ու անձնական տվյալների մշակման մտադրության վերաբերյալ ծանուցմանը և որևէ պատճառով դրա հետ համաձայն չլինելու դեպքում դադարեցնել Կայքից օգտվելը:

Սեղմելով «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» կոճակը` Դուք համաձայնվում եք և ընդունում եք ԶԻՆԱՊԱՀԻ Գաղտնիության քաղաքականությունն ու Ձեր կողմից դրանով սահմանված կարգով և պայմաններին համաձայն տրամադրված անձնական տվյալների մշակման հետ:

Երկակի մեկնաբանությունից և երկիմաստությունից խուսափելու նկատառումներից ելնելով` անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ եզրույթների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ եզրույթներ:

 ԻՆՉՊԻՍԻ՞ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ

  • Ձեր ազգանունը, անունը և հայրանունը
  • Սեռը
  • էլ. փոստի հասցեն
  • Զբաղվածությունը
  • Բնակության երկիրը
  • Բջջային հեռախոսահամարը
  • Բանկային տվյալներ, եթե Դուք ընտրում եք «ամենամսյա նվիրատվություն» տարբերակը` «ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» բաժնում:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

Ձեր անձնական տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես` 5-րդ և 10-րդ հոդվածները, և Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR), մասնավորապես` Հոդված 6 1-ին պարբերություն 1-ին նախադասություն, «զ» ենթակետը, եթե կիրառելի է:

 

ԶԻՆԱՊԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

  • Կայքի աշխատանքը, Կայքի օգտագործումն ու շահագործումն անխափան, հարմարավետ և ապահով դարձնելու համար,
  • Հանրության լայն շրջանակներին ԶԻՆԱՊԱՀԻ կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ իրազեկելու համար,
  • Ձեր կողմից կատարված նվիրատվությունն ընդունելու և նվիրատվության հասցեատերերին («Ի հիշատակ» և «Ի պատիվ» արվող նվիրատվությունների դեպքում) անվանական հավաստագրեր ուղարկելու համար,
  • Ձեր կողմից ներկայացված դիմումներին, հարցումներին, էլեկտրոնային նամակներին պատշաճ ընթացք տալու համար,
  • Կայք այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի վիճակագրական տեղեկություններ հավաքագրելու և մշակելու համար:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԶԻՆԱՊԱՀԸ հավաքում կամ ամրագրում կամ մուտքագրում կամ համակարգում կամ կազմակերպում կամ պահպանում կամ օգտագործում կամ վերափոխում կամ վերականգնում կամ փոխանցում կամ ուղղում կամ ուղեփակում կամ ոչնչացնում է Ձեր համաձայնությամբ տրամադրված անձնական տվյալները:

 

ՈՒ՞Մ ԵՆՔ ՄԵՆՔ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԶԻՆԱՊԱՀԸ կարող է անձնական տվյալների մշակման նպատակով Ձեր վերաբերյալ անձնական տվյալները փոխանցել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում:

  • ՀՀ պետական և դատական մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • «էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին:
  • Երրորդ անձ ԶԻՆԱՊԱՀԻ գործընկերներին՝ պայմանով, որ նրանք ստանձնել են ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու պարտավորություն, և աշխատում են ԶԻՆԱՊԱՀԻ հետ պայմանագրային հիմունքներով` ելնելով «ծառայողական անհրաժեշտության» սկզբունքից:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ

  • Ստանալ տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների, դրանց մշակման, մշակման հիմքերի և նպատակների, տվյալների օպերատորի (ՄՇԱԿՈՂԻ), նրա գտնվելու վայրի, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:
  • Ծանոթանալ Ձեր անձնական տվյալներին, ԶԻՆԱՊԱՀԻՑ պահանջել ուղղել, արգելափակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե անձնական տվյալները թերի են կամ ոչ ճշգրիտ, կամ հնացած, կամ անօրինական կերպով ձեռք բերված, կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար գրավոր հարցման հիման վրա (կամ վստահված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով): Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային ձևով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ստորև նշված հասցեով.
  • ԶԻՆԱՊԱՀԻ կողմից անձնական տվյալների ուղղման, արգելափակման կամ ոչնչացման վերաբերյալ կասկածների դեպքում դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին (ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն)՝ պարզաբանելու Ձեր Անձնական տվյալների ուղղման, արգելափակման կամ ոչնչացման փաստը և դրա վերաբերյալ Ձեզ տեղեկատվություն տրամադրելու համար։
  • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հետ կանչել Ձեր համաձայնությունը։ Հետկանչը կարող է ուղարկվել էլեկտրոնային ձևով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ` ստորև նշված հասցեով.

 

ՄՇԱԿՈՂԻ տվյալները`

ԶԻՆԱՊԱՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ՀՎՀՀ` 02656976, հասցե` Հայաստան, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, գրասենյակ 317, էլ. փոստ. [email protected]:

 

ԴՈՒՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԵՐԲ.

  • Գրանցվում եք ԶԻՆԱՊԱՀԻ Կայքում առցանց նվիրատվություն իրականացնելու համար:
  • Ամենամսյա նվիրատվություն ակտիվացնելու նպատակով ԶԻՆԱՊԱՀԻ կայքում բացում եք անձնական էջ և այդ նպատակով անցնում եք գրանցման ընթացակարգը:
  • Կայքի միջոցով դիմում եք ներկայացնում՝ լրացնելով դրոշմանիշային վճարների հետ վերադարձի ձևաթղթերը` կցելով համապատասխան փաստաթղթերը: Եթե որևէ պատճառով Դուք չեք ցանկանում ներբեռնել Ձեր փաստաթղթերը, ապա խնդրում ենք դրանք ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացնել թղթային տարբերակով:
  • Թողնում եք հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ եք ուղարկում մեզ։
  • Բացի այդ, մենք հավաքում ենք Ձեր անձնական տվյալները և մշակում ենք դրանք, երբ նկարահանում, լուսանկարահանում և ձայնագրում ենք Ձեզ` ԶԻՆԱՊԱՀԻ կողմից կազմակերպվող միջոցառումներին ու իրադարձություններին, որոնց Դուք ներկա եք գտնվում, դրանք հետագայում` Կայքում կամ ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական էջերում հրապարակելու համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախքան Ձեզ վերաբերվող որևէ նկարահանում, լուսանկարահանում և ձայնագրություն Կայքում կամ ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական էջերում հրապարակելը անհրաժեշտ կլինի Ձեր համաձայնությունը:
  • Այցելում եք Կայք, և ԶԻՆԱՊԱՀԻՆ տեսանելի են դառնում Ձեր ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարի (ISP), պլատֆորմի տեսակը, այցելության օրն ու ժամը:

 

COOKIES AND LOG FILES

Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակում (hard drive), երբ Դուք այցելում եք Կայք:

Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն քուքիները ակտիվ պահելու դեպքում Դուք մեզ հնարավորություն կտաք բարելավելու Կայքի օգտագործման հարմարավետությունը:

ԶԻՆԱՊԱՀԻՆ այս պահին հասանելի տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ, Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԶԻՆԱՊԱՀԸ ձեռնարկում է բոլոր ողջամիտ և արդի տեխնիկական և կազմակերպչական միջոցները՝ պաշտպանելու Ձեր անձնական տվյալները կորստից, սխալ օգտագործումից, չարտոնված փոփոխություններից և ապահովելու դրանց գաղտնիությունը:

Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում անվտանգության արդի տեխնոլոգիաներն ու համապատասխան մեթոդները:

Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման ժամանակակից միջոցներ, սակայն մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը:

 

Ձեր տվյալները պահվում են անվտանգ Google սերվերում: Տվյալների փոխանցումն իրականացվում է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով։

 

Չնայած նրան, որ ԶԻՆԱՊԱՀԻ կողմից ձեռնարկվում են բոլոր ողջամիտ քայլերը` Ձեր անձնական տվյալներն առավելագույնս պաշտպանելու համար, խնդրում ենք նկատի ունենալ, որ նման միջամտության հնարավորությունն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, քանի որ ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին անվտանգ չէ, ուստի խնդրում ենք զգույշ լինել, երբ անձնական բնույթի տեղեկություն եք տարածում առցանց:

 

ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ձեր համաձայնության հիման վրա մշակված տվյալները պահվում են տվյալների մշակման նպատակների իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով` առավելագույնը 20 տարի, եթե այլ բան ուղղակիորեն չի կարգադրվում Ձեր կողմից գրավոր կամ չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

Նշված ժամկետի ավարտին Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները ոչնչացվում են, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքը կարող է պարունակել հղումներ, որոնք Ձեզ թույլ են տալիս հեշտությամբ այցելել այլ կայքեր Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով Կայքից հեռանալուց հետո խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքերի նկատմամբ: Հետևաբար, ԶԻՆԱՊԱՀԸ չի կարող պատասխանատու լինել այն անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերին, և որոնք դուրս են սույն Գաղտնիության քաղաքականության կարգավորման շրջանակից:

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր վճարային քարտերի օգտագործման համար պատասխանատվությունը կրում եք բացառապես Դուք:

Դուք հաստատում եք, որ ինքնուրույն եք կրում երրորդ անձանց հետ, այդ թվում՝ բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ծագած բոլոր պարտավորությունները, և որ նշված կազմակերպությունների կողմից սահմանված պայմանների կամ դրանց հետ կապված պարտավորությունների մասով ԶԻՆԱՊԱՀԻ դեմ որևէ բողոք և/կամ պահանջ չունեք:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ժամանակ առ ժամանակ ԶԻՆԱՊԱՀԸ կարող է վերանայել Կայքից օգտվելու գաղտնիության քաղաքականությունը: Կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ շոշափելի փոփոխությունների դեպքում գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում: Գաղտնիության քաղաքականության վերջին լրամշակման ամսաթիվը նշված է սույն էջի վերնամասում: Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին իրազեկ լինելու համար:

   

Նախորդ տարբերակ՝ թարմացված հուլիս 2018թ․

 

© 2017-2025

ԶԻՆԱՊԱՀԸ հանդիսանում է գրանցված ապրանքային նշան:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: