
Ծնվել է
1985թ. հունվարի 26-ին՝ ԼՂՀ-ի Մարտակերտի Հաթերք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամբողջությամբ նվիրված էր հայրենիքին, 17 տարի ծառայել էր զինված ուժերում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ, բայց հիմնական ժամանակ ծառայում էր:
Երազում էր
Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել Հայաստան և լավ ապագա կառուցել երեխաների համար: Տղան շատ լավ երգում էր, և նա ցանկանում էր աջակցել նրան։
Յուրահատկություններ
Միշտ ասում էր, որ կյանքը կարճ է, պետք է լավ ապրել։
Վերջին զրույցը
Շտաբ գնալուց զանգել էր կնոջը, գաղտնաբառերով ասելով՝ «Ձիգ մնա, դուրս արի երեխեքի հետ, վիճակը լավ չի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Զոհվել է պատերազմի առաջին գիշերը։