
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 25-ին Երևանում։
Հոգատար և արդարամիտ
Առանձնանում էր իր բարի ու մարդասեր բնավորությամբ։ Չէր սիրում անարդարությունը, հատկապես, երբ փոքրերին էին նեղացնում, միշտ միջամտում էր նման իրավիճակներում։ Փոքր տարիքից տարված էր վարսավիրությամբ և մեծ երազանքներ ուներ այդ ոլորտում։
Երազանքը՝ սեփական վարսավիրանոց
Նպատակն էր սեփական վարսավիրանոց ունենալ, դառնալ իսկական վարպետ։ Մորը միշտ ասում էր․ «Իմ մայրաքաղաք, ես քո երազանքը կիրականացնեմ, տուն կունենաս»։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին․ «Մա՛մ, գնամ թրաշվեմ, գամ, կխոսենք»։ Վերջին խոսքն էր։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին, Մարտակերտում։ Զոհվեց՝ կանգնելով առաջին շարքերում։ Նրա վճռականությունն ու ուժը վառ հիշողություն թողեցին ընկերների մոտ։