
Ծնվել է
2002 թ․ հունվարի 15-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։
Խղճով ու հոգատար
Միշտ մտածում էր շրջապատի մասին։ Բարի, ազնիվ և ընկերասեր էր։ Շատ կապված էր ընտանիքի, ընկերների, հատկապես՝ քեռու հետ։ Մանկուց հետաքրքրված էր տեխնոլոգիաներով և հաճախում էր Թումո։
Երազանքները
Դառնալ ծրագրավորող, ստեղծել իր սեփական նախագծերը և զարգանալ այս ոլորտում։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 19-ին, Սիսիան․ «Իմ մոտ ամեն ինչ լավ է»։ Հոկտեմբերի 21-ին կրկին զանգեց, բայց չասաց, որ Լեռնային Ղարաբաղում է։ Այդ օրվանից լուր չկար։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 22-ին, Կուբաթլուում։ Ընկերների հետ վերադարձել էր վիրավորներին օգնելու։ Վերջին անգամ երեքով փորձել էին մարտադաշտից դուրս բերել ևս մի քանի զինվորի, բայց ընկել էին շրջափակման մեջ և զոհվել։