hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ հուլիսի 5-ին Երևանում։

Հաջողակ մասնագետ
Ազատ օրերին ընկերների հետ աշխատում էր գովազդային գործակալությունում։ Իր թիմով մեծ հաջողություններ էին գրանցում։ Կյանքը կարճվեց, երազանքները մնացին անավարտ։ Նա սովորել էր Սլավոնական համալսարանի գովազդային ֆակուլտետում և ցանկանում էր շարունակել ուսումը ընդհանուր հոգեբանության ասպիրանտուրայում։

Երազանքները
Ցանկանում էր զարգացնել իրենց գործակալությունը, հասցնել միջազգային մակարդակի և դառնալ հաջողակ հոգեբան։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 15-ի ուշ գիշերին… «Քնած եմ մնացել, չեմ կարողացել ցերեկը զանգել»։ Բայց իրականում գտնվում էր Հադրութում՝ հատուկ հանձնարարությամբ։

Վերջին հերոսական մարտը
Ասկերանից տեղափոխվելով Թութակներ կոչվող տեղամաս։ Օգնության էր հասել վիրավոր ընկերոջը։ Երբ վերադարձել էր՝ մեկ ուրիշին փրկելու, դիպուկահարի կրակոցը նրան ընդհատեց։ Պարգևատրվել է Արիության մեդալով։