
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Նորավան համայնքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Շատ էր սիրում կյանքը և համարում էր, որ իր համար դժվար բան չկա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և հումորով մարդ էր։
Երազում էր
Բանակից հետո իր սեփական ատամնաբուժական կլինիկան ունենալ։
Սիրում էր
Դաշնամուր նվագել և նկարել։ Շատ զգայուն անձնավորություն էր։
Վերջին խոսքերն էր
«Մեր մոտ ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին Ջրականում։