
Ծնվել է
1996 թ․ սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մշակույթը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ, նրանք պատրաստվում էին նշանվել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերների համար կապող օղակ էր և միշտ կյանքով լեցուն։
Երազում էր
Ունենալ իր սեփական բիզնեսը։ Ավարտել էր գեղարվեստի ակադեմիան, քանդակագործ էր, սակայն աշխատում էր որպես խոհարար։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ ջան, Արգիշտիի ծառայած տեղն եմ», չէր ցանկանում կոնկրետ տեղը նշել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին Վարնկաթաղում։