hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեորգի Մանուչարյան
2020 թ.
Կենսագրություն

Հերոսի Պատմություն

Ծնունդը
Դիլիջանում, 1986թ․ հունիսի 25-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նրան ոգեշնչում էր իր ընտանիքը, հատկապես՝ երեխաները։

Երազանքները
Սեփական բնակարան գնել, որպեսզի դուրս գար վարձով տնից: Նաև երազում էր, որ իր երեխաները լավ կրթություն ստանան, մեծանան արժանապատիվ մարդիկ։

Յուրահատուկ մանրուքներ կամ սովորություններ
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր աղջկան։ Ամեն երեկո տուն էր վերադառնում ծաղիկներով։

Վերջին խոսքեր
«Չեմ կարող գալ, որովհետև իմ երեխեքը պիտի ապրեն, որ ես չկռվեմ, վաղը նրանք են ստեղ լինելու։ Մենք եկել ենք կռվելու և առաջ գնալու։ Ես խոստանում եմ՝ դրոշը կդնեմ, բոլորդ կտենաք։ Կարող է երկու օր չզանգեմ, չանհանգստանաս, երեխեքին պաչի, կատոտում եմ, սիրում եմ ձեզ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում։ Չնայած աջ ոտքին բազմաթիվ կրակոցներից ստացած վնասվածքներին՝ նա մինչև վերջ կռվել է՝ բառացիորեն քարշ տալով ոտքը։ Վերջին պահերին ևս շարունակել է պայքարել, մինչև նորից չեն կրակել և նա զոհվել է։