hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վալերի Աղաջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ օգոստոսի 22-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում։ Ամբողջ կյանքով ապրում էր հողի, ընտանիքի և խաղաղության համար։

Սրտով զինվոր էր
Հայրենիքը նրա ամենօրյա շարժիչն էր։

Ծառայության ընթացքում
Ամեն պահն անցկացնում էր իր զինվորների կողքին՝ որպես հոր նման մարդ։

Ամուսնացած էր
Ուներ հինգ երեխա։ Երազում էր երեխաներին ուսման տալ։

Նրան հիշում են
Որպես համեստ ու նվիրված մարդ՝ զուսպ, բայց վստահելի ներկայությամբ։

Չէր խոսում շատ
Բայց խոսքի կարիքը չէր էլ լինում՝ օրինակով էր սովորեցնում։

Վերջին խոսքը նոյեմբերի 4-ին
Լա՛վ մնացեք, համբերեք։ Տուն եմ գալու…

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 4-ին, Մարտունիում։