hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի հուլիսի 22-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և աշխատանքը: Նա շատ աշխատասեր և հայրենասեր էր, մասնակցել էր ապրիլյան պատերազմին և Տավուշի կռիվներին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, նվիրված, քաջ ու մարտական անձնավորություն էր:

Երազում էր
Ամուսնանալ։

Յուրահատկություններ
Փակ և գաղտնապահ էր:

Վերջին զրույց
Եղել է ծննդյան օրը, երբ գիշերը ժամը 4-ին զանգել էր և ասել, որ ամեն ինչ նորմալ է։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 6-ի լույս 7-ին, Քարին տակում։ Փորձել էր փրկել իր հրամանատարին, սակայն նույնպես վիրավորվել է։