
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ 10 տարեկանից հաճախում էր երկրապահական խմբակ։ Երազում էր ծառայել Լեռնային Ղարաբաղում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատելով և օգնելով ընտանիքին։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ աշխույժ, բարի և բոլորի կողմից սիրված անձնավորություն էր։
Երազում էր
Դառնալ զինվորական։
Վերջին խոսքերն էր
«Լավ եմ, մա՛մ, ես այստեղ եմ, եթե երկար նայես՝ կտեսնես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականում։