hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ օգոստոսի 15-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գիտելիքներ ձեռք բերելով։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը, ստացել է կրթություն Տնտեսագիտական համալսարանում։ Սովորել է նաև արտերկրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Գրքերի և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելացի, հավասարակշռված և հասուն անձնավորություն էր։

Երազում էր
Դառնալ տվյալների հավաքագրման մասնագետ։ Ընդունվել էր Ամերիկյան համալսարան։

Յուրահատկություններ
Շատ էր սիրում փիլիսոփայել։

Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 27-ին Ջրականում։ Հոկտեմբերի 20-ին իր հաշվարկով կարողացել է հետ շպրտել թշնամուն՝ որպես հրետանավոր և փրկել է զինվորի կյանք։