hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1961 թ․ հունվարի 14-ին Երևանում։

Ոգեշնչումը
Իր ոգին ուժ էր ստանում ընտանիքից։ Երեխաները, ընկերները, հայրենիքը նրան ուժ էին տալիս։

Ընտանեկան կապը
Ամեն պահ նախընտրում էր անցկացնել իր հարազատների հետ։ Ուներ ջերմ ընտանիք։

Բնավորությունը
Ուրախ, բարի, սիրված մարդ էր։ Միշտ տարածում էր ջերմություն։

Երազանքները
Երազում էր տեսնել տղաների հարսանիքները, խաղալ թոռների հետ, կառուցել տուն։ Հպարտ էր իր ընտանիքով։

Չեմ կարող նստել ու սպասել, երբ այսքան զոհեր ենք տալիս
Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 23-ին։ Զանգն ընդհատվել է ու այլևս չի հաջողվել խոսել։

Վերջին մարտը
Զոհվեց 2020 թ․ հոկտեմբերի 25-ին Հադրութում։ Ընկերներն ասում էին՝ «թե իր պես մարդիկ շատ լինեին, հաստատ կհաղթեինք…»