hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահան Թաթոսյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ նոյեմբերի 2-ին Ջրառատ գյուղում։ Տասներեք տարի ծառայել է Արարատում։

Ոգեշնչումը
Նրան շարժում էր հայրենիքը։ Ասում էր՝ «Քանի ես սաղ եմ, ոչ մի հող չենք տալու»։ Ամեն անգամ Եռաբլուր էր գնում՝ դիրք բարձրանալուց առաջ։

Ընտանեկան կապը
44-օրյա պատերազմից հետո փորձում էր հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Բնավորությունը
Բարի, զուսպ ու հոգատար էր։ Բոլորը հարգում էին իրեն, մեծից փոքր։

Երազանում էր
Տուն ունենալ, որդիներին ամուսնացնել։ Նրա մահից հետո որդին ամուսնացավ, արդեն թոռնիկ ունի։

Վերջին խոսքը
Կարծես զգում էր ամեն ինչ, մահվան շեմին մտածում էր միայն ընտանիքի մասին․ «Եթե ինձ խփեն, կշարունակես կյանքը, տուն կառնես»։

Վերջին մարտը
Զոհվեց 2021 թ․ օգոստոսի 16-ին Երասխում։ Խաղաղ օր էր թվում, բայց մեկ կրակոցն ավարտեց ամեն ինչ։