hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Զաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ նոյեմբերի 11-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

Սերը կյանքում
Ամուսնալուծությունից հետո աղջիկը մնացել էր իր հետ։ Արամը ապրում էր հենց նրա ու մոր համար։

Ցերեկներն ու երեկոները
Ժամանակը նվիրում էր ընտանիքին, իսկ մայրն իր հոգու ամենամոտ անկյունն էր։

Ընկերները ասում էին
Շատ հարգված էր։ Լուռ, պատասխանատու, արժանապատիվ տղա, ում վրա կարող էին հույս դնել։

Սրտի զբաղմունքը
Սիրում էր քանդակել։ Կտավից գավաթներ էր պատրաստում։

Վերջին խոսքը
-Ամեն ինչ նորմալ ա, տեղափոխվել ենք։ Ամսի 10-ին մտնում եմ կռիվ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլում։