
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 9-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր կյանքը սիրող մարդկանց, նրանց ներկայությունը ջերմացնում էր հոգին։
Ընկերության կարիքը
Ժամանակն անցկացնում էր ընկերների շրջապատում՝ միշտ աշխույժ ու հասնող։
Նկարագրությունը հարազատների աչքերով
Աշխատասեր, ընկերասեր, պայծառ ու բարի, ով անգամ բարկանալուց անմիջապես հետո ժպտում էր։
Երազանքները
Մտածում էր ծառայությունից հետո ամեն ինչի հասնել՝ սկզբից ծնողներին օգնել։
Բացի աչքերդ ու նայիր անարդար կյանքին
Գրում էր թղթի վրա՝ խաչ նկարելով։
Վերջին խոսքը եղբորը
«Ինչ լինում ա, թող ինձ լինի, դու մնա…»։ Գրկախառնվել ու բաժանվել էին վերջին անգամ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Մարտակերտում։