
Ծնվել է
2002 թ․ հունվարի 19-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում
Տարբերվում էր իր հասակակիցներից դեռ մանկուց
Գերազանց էր սովորում
Ֆուտբոլ էր խաղում
Սպորտը նրա տարերքն էր
Խելացի էր, աշխույժ, սրտաբաց
Ուզում էր դառնալ զինվոր․ դա իր երազանքն էր, ոչ թե պարտավորությունը
Նվիրված էր ընտանիքին, գյուղին, հայրենիքին
Պապիկի հետ անցկացրած ժամանակը հիշողության ամենաքաղցր կտորներից էր
Սիրում էր գյուղը
Ամուր էր կապը իր հողի հետ
Ուներ սիրած էակ ու երազանքներ
Բայց երբ հասավ ժամանակը, բանակը համարեց իր առաջնահերթությունը
Երազում էր բժիշկ դառնալ, փրկել կյանքեր
Ավարտել էր քոլեջը, ընդունվել բժշկական համալսարան
Բանակում էլ աչքի էր ընկնում
Իր պատասխանատվությամբ, մտածված քայլերով
Արամը կռվել է 44 օր
23 օր շրջափակման մեջ են եղել Քարի տակում
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի