
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 22-ին Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Անդրանիկը ոգեշնչվում էր իր սիրած մասնագիտությամբ, մեծ նվիրումով ապագան պատկերացնում իր ուժերով կերտված։
Ընտանեկան ջերմությունը
Անդրանիկը երջանիկ պահերը անցկացնում էր հոր և տատիկի հետ՝ կիսելով հոգու խորքից եկող ջերմությունը։
Ընկերների և հարազատների հիշողություններով
Բոլորը նրան հիշում են որպես բարի, շնորհալի և անկեղծ երիտասարդ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 22-ին ասել էր․ «Տղաները շնորհավորել են ծնունդս, ոսպով-բրնձով տորթ են պատրաստել»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Ճարտար գյուղում։ Զոհվեց վիրավոր ընկերոջը փրկելուց հետո, արկի հարվածից։