
Ծնվել է
1983 թ․ փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղում։
Նվիրվածությունը հայրենիքին
Ոգեշնչված էր հայրենասիրությամբ։ Իր ծառայությունն ընկալում էր որպես կյանքի կոչում։
Մտերմիկ պահերը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների շրջապատում։
Նրան հիշում են, որպես
Բարեկամասեր, կատակասեր, իսկ ընկերների համար՝ անփոխարինելի։
Երազանքները
Ցանկանում էր բանակից հետո վերադառնալ գյուղ, շենացնել հայրական օջախը, ապրել հողի վրա։
Ոգեղեն ուժը
Իր ուժը վերցնում էր զինվորական ծառայությունից՝ պատվով կրելով համազգեստը։
Վերջին խոսքը կնոջը
-Իմ երեխեքին լա՛վ կպահես, քեզ էլ լավ կնայես։
Հույսի խոսքերը
Միշտ հետաքրքրվում էր մյուսներից՝ չբացահայտելով դժվարությունները, խոսում էր միայն դրականից։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Ֆիզուլիում։