
Ծնվել է
1999 թ․ դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր իր հաստատակամ նպատակներով, ձգտելով մշտապես առաջ շարժվել։
Ընտանեկան ջերմությունը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների շրջապատում՝ նրանց ջերմությունից ուժ ստանալով։
Ընկերների և հարազատների հիշողություններով
Բոլորը նրան հիշում են որպես կայուն, բարեհամբյուր և տղամարդկային կերպարի օրինակ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին հորն ասել էր․ «Պապա՛, էլ ինձ չես տեսնելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Կապանի Կաղնուտ գյուղում։ Զոհվեց անօդաչու սարքի հարվածից։