hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ֆուրման Սաֆարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի, Հայկավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանեկան տոները և երեխաների ծննդյան օրերը նշելը:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված էր ընկերներին և հարազատներին։ Վերջին հագուստն ու ուտելիքն էլ կտար նրանց։

Երազում էր
Տեսնել իր երեք դուստրերի ապագան։ Կնոջ հետ միասին բազմաթիվ դժվարությունների միջով էին անցել՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար:

Յուրահատկություններ
Կենսուրախ էր, շատ հոգատար ամուսին, և ամեն ինչով առանձնանում էր։ Ասես ընկեր լիներ իր կնոջ հետ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ի երեկոյան զանգել և խոսել է բոլորի հետ։ Վերջին խոսքը՝ «Ստեղից, որ դուրս գանք, իսկականից հերոս կլինենք…»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Իշխանասարում։ Գնացել էին հաց ստանալու, բայց պայթյունի հետևանքով վիրավորվել էր ոտքից։