
Ծնվել է
1987 թ․ հոկտեմբերի 12-ին Երևանում։
Ոգեշնչման աղբյուրները
Վարդգեսին ոգեշնչում էր կյանքին նայելու իր դրական ուժը և ներքին հավատը։
Նրանց հետ էր ապրում լավագույն պահերը
Ժամանակ էր անցկացնում սիրելիի, ընտանիքի և ընկերների հետ։
Ինչպես են հիշում նրան
Ընկերասեր, նվիրված, ուշադիր և բարի սրտով մարդ։
Երազանքներն ու թաքուն ցանկությունները
Երազում էր ունենալ մեծ, համերաշխ ընտանիք։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 4-ին գրել էր․ «Մաման ո՞նց է։ Դու ո՞նց ես, քույրիկ։ Շատ պատմելու բան ունեմ։ Այստեղ ինձ Ռեմբո են ասում»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Հադրութում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։