
Ծնվել է
1986 թ․ հուլիսի 13-ին Վանաձորում։ Մասնագիտությամբ ոսկերիչ էր՝ հոգատար ու աշխատասեր։
Ոգեշնչումը
Ուներ հինգ երեխա։ Նրանց ներկայությամբ էր ապրում ու ժպտում, չնայած որ մեկը դեռ չէր հասցրել ճանաչել հորը։
Ընտանեկան կապը
Ամեն պահն անցկացնում էր ընտանիքի կողքին։ Երեխաներն էին նրա ողջ կյանքի իմաստը։
Բնավորությունը
Բարի էր, ընկերասեր, հոգատար։ Նրա ջերմությունը զգացվում էր բոլորի մեջ։
Երազանքները
Մեկ որդին առողջական խնդիր ուներ։ Սեյրանի ամենամեծ երազանքն էր՝ տեսնել նրան առողջ։
Վերջին խոսքը
Սեպտեմբերի 27-ին ասել էր․ «Երեխաներին լավ կպահեք։ Ես միշտ ձեր կողքին եմ լինելու»։ Զանգն ընդհատվել էր…
Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում։