hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հունվարի 14-ին, 2000 թ., Արարատի մարզում՝ գյուղ Շահումյանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր ամեն ինչով և իր ընկերներով։ Հատկապես ոգեշնչվում և անհամբեր սպասում էր իր ծննդյան օրվան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը՝ մայրիկի հետ, իսկ դրսում՝ ընկերների հետ։ Ունեցել է սիրած էակ, սակայն մայրը նրան չի ճանաչել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, պարզ, մաքուր և հանգիստ անձ էր։

Յուրահատկություններ
Միշտ կապված էր մայրիկի հետ։ Դպրոցական տարիներին՝ 1-9 դասարաններում, միասին էին դասերն անում։

Երազանքները
Ունեցել է շատ հեռանկարներ և հաճախ մտածել ապագայի մասին։ Ծառայության ավարտից հետո ցանկանում էր ինքնուրույն աշխատել։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 9-ին, երբ ասել է. «Մամ, այս համարին 3 օր չզանգես, այստեղ չենք լինելու։ Ձայնս հետո այնքան ես լսելու, որ հոգնես»։

Վերջին հերոսական մարտը
Ծառայությունը անցկացրել է Մարտունի 3-ում։ Հոկտեմբերի 11-ին տեղափոխվել է Հադրութ, որտեղ շրջափակման մեջ հայտնվելով, ամբողջ վաշտը 2 ժամ անց զոհվել է։