
Ծնվել է
1988 թ․ մարտի 1-ին, Վանաձոր քաղաքում
Սիրում էր կյանքը
Սիրում էր իր գործը, ծառայությունը, արժանացել էր փոխգնդապետի կոչման
Բոլորի հետ շփվում էր ընկերաբար, ջերմ
Խիստ էր, բայց հոգատար, սրտացավ, պատասխանատու
Երազանքները քայլ առ քայլ իրականացնում էր․
Ամուսնացած էր, երեխա ուներ։
27 տարեկանում արդեն փոխգնդապետ էր
Նպատակ ուներ դառնալ գնդապետ
Վերջին խոսքերը
Մամ ջան, էս խառը վիճակը անցնենք, կգամ, տները կվերանորոգենք, ամեն ինչ կկարգավորեմ
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Սանասար