hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիս Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1979 թ․ դեկտեմբերի 27-ին Սարդարապատ գյուղում։ Քառօրյա պատերազմից հետո ծառայեց բանակում՝ որպես զինվորական։

Ոգեշնչումը
Սիրում էր կյանքը, իր գյուղը, ընտանիքը։ Չլսեց ոչ ոքի՝ ինքնակամ դարձավ զինվոր, առանց պատմելու դժվարությունների մասին։

Ընտանեկան կապը
Ազատ պահերը նվիրում էր որդուն։ Երկրորդ որդու ծնունդը չհասցրեց տեսնել։

Բնավորությունը
Բոլորին հասնում էր, դժվար պահին միշտ առաջինն էր բոլորի կողքին։ Շատ բարի ու հուզական մարդ էր։

Երազանքները
Երազանքները շատ էին՝ տուն, երեխաներ, միասին կյանք։ Շատ բան կիսատ մնաց։

Վերջին խոսքը
Ասաց՝ «Եթե ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ գնա, մեր հայրենիքն ա, տենց չի լինի…»։ Վարդենիսից հասավ Քարվաճառ։ Վերջին զանգը եղավ սեպտեմբերի 27-ին, 21։30-ին։

Վերջին մարտը
Զոհվեց 2020 թ․ սեպտեմբերի 28-ին՝ Քարվաճառի անտառներում։ Տասը տարի սպասած երեխային չտեսավ, բայց գնաց՝ իր խոսքի հետևից։