hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դանիել Երիցյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 21-ին, Շիրակի մարզում՝ քաղաք Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվել է երաժշտությամբ, եղել է երաժիշտ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ և զբաղվել ընմբշամարտով։ Սիրած էակ չի ունեցել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված, բարի և դրական լիցքերով մարդ էր։

Յուրահատկություններ
Աշխատասեր էր․ 4 տարեկանից օգնում էր մորը տնակում՝ փայտ կոտրելիս։

Երազանքները
Ուզում էր շարունակել ուսումը։ Նվագել է Գյումրու պատանիների խմբում՝ քամանչայով։ Երազանքները կիսատ մնացին։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Հոկտեմբերի 22-ին երկու անգամ զանգահարել է՝ հարցնելով. «Հադրութը գրավել են, ի՞նչ են ասում», «Գնացել եք 2 ընկերներիս թաղմանը»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Կուբաթլուում, երբ տարածքը գրավել էին։ Մոր պատմելով՝ երեխաները չեն հասցրել նահանջել՝ 9 հոգի միասին պայթել են։