
Ծնվել է
Ծնվել է 1989 թ․ դեկտեմբերի 14-ին Աշտարակում։ Դեռ փոքրուց Սասունցի Դավիթն անգիր գիտեր, ակտիվ էր, խելոք։
Ոգեշնչումը
Ուրախությունն իր հետ էր բերում տուն։ Հասարակ պահերը դարձնում էր տոն, կյանքով լի էր։
Ընտանեկան կապը
Անչափ նվիրված էր ընտանիքին։ Ծառայակիցներին էլ չէր թողնում դժվար պահին, անգամ ընտանիքին զիջելով։
Դու ուզես խոսես մորդ հետ ու ես չանե՞մ
Ասում էր ու հեռախոս բերում զինվորներին։
Բնավորությունը
Բոլորի սիրելին էր՝ անմիջական, պատրաստակամ, նվիրված։ Ասում էին՝ յուրահատուկ ծնունդ էր։ Երազում էին նրա մասին դեռ ծնվելուց առաջ։
Ոչ թե երազանքներ այլ նպատակներ
Նպատակ ուներ՝ որդու համար տուն գնել։ Ասում էր․ «Իմ տղայի տունը ես կառնեմ, դու չմտածես»։ Եվ այդպես էլ եղավ։
Նրան «քավոր Վաղո» էին ասում
Բոլոր 18 տարեկաններին ասում էր․ «Հետ գնանք, բոլորիդ պսակելու եմ ու քավորը ես լինեմ»։
Վերջին զրույցը
Եղել է հոկտեմբերի 29-ին․ «Դու մենակ մեր տղային լավ կնայես…» վերջին խոսքերն էին։
Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին Մարտունի 2-ում։ Փրկել էր վիրավոր ընկերոջը կրակի միջով անցնելով։ Նրան հիշում են որպես «քավոր Վաղո»՝ ընկերների կյանքի փրկիչ։