
Ծնվել է
2001 թ․ հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր ծառայությամբ և բանակային կյանքի գաղափարով։
Ընտանիքը և ընկերները
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Համեստ, լուռ, բայց անչափ նվիրված հարազատներին։
Երազանքներն ու յուրահատկությունը
Երազում էր ունենալ խաղաղ կյանք։ Յուրահատուկ էր իր կոկիկությամբ և անսահման հայրենասիրությամբ։
Վերջին խոսքը
Սեպտեմբերի 25-ին շնորհավորել էր հոր ծնունդը՝ չկարողանալով տեսնել նրան՝ վիրուսի պատճառով։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Ջաբրայիլում։ Հերոսաբար կռվել է և զոհվել դիպուկահարի կրակոցից։