hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Ուրախությունը գտնում էր
Մարդկանց մեջ, ընկերների ու բարեկամների հետ ամեն օրը դարձնելով տոն։

Ընտանեկան ջերմությունը
Ժամանակն անցկացնում էր կնոջ, երեխաների, հարազատների շրջապատում՝ ամբողջությամբ նվիրվելով նրանց։

Հարազատների հիշողություններում նա
Բարի, ազնիվ ու ընկերասեր էր, ում հավատում էին բոլորը՝ առանց կասկածի։

Երազանքները
Սիրում էր մեքենաներ։ Հաճախ փակվում էր իր ավտոտնակում՝ վերանորոգելով, ստեղծելով։

Հատուկ բնավորություն
Անմնացորդ ազնվությունն ու տեխնիկայի հանդեպ սերը դարձրել էին նրան յուրահատուկ։

Վերջին խոսքերը
Միշտ ասում էր․ «Սաղ լավ ա լինելու, ամեն ինչ վերջանալու ա…»։

Հոգատարությունը մարտի դաշտում
Մինչև վերջ փրկում էր ուրիշներին՝ շտապօգնության և անձնական մեքենաներով դուրս բերելով վիրավորներին։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Զոհվել է վիրավորներին փրկելու ժամանակ։