
Ծնվել է
2002 թվականի ապրիլի 17-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գիտությունը: Նա գիտության մարդ պետք է դառնար, 2 դպրոց էր ավարտել, հետո անվճար ընդհունվել էր ռադիոֆիզիկայի բաժինը։ Նա ամբողջությամբ նվիրված էր գիտությանը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ուսման մեջ՝ սովորելով: Իսկ ազատ ժամանակ ընկերների հետ կամ ֆիլմեր դիտելով:
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, բարի, նվիրված ու ամեն ինչ անում էր ընկերների համար։ Ասում էր, եթե մեկին լավություն եմ անում, տեսնում եմ նրանց աչքերի փայլը ու դրանից երջանկանում եմ։
Երազում էր
Բանակից գալ, ուսումը շարունակեր և պետությանը արժանի մարդ լիներ։
Յուրահատկություններ
Ընտանիքին ամեն ինչից վեր էր դասում, շատ խոնարհ, համեստ ու խելացի էր։ Ոչ մի ավելորդ խոսք չէր ասում, շատ չափված, հանգիստ ու հարգանքով էր:
Սիրում էր
Գիտությանը և շատ նվիված էր դրան։
Վերջին խոսքերն էր
«Պետք է պայքարենք, տղա ենք, պիտի պայքարենք»։ Երբ տարհանել են ավելի լուրջ վիրավորներին, և նա ասել է՝ «տղաները արյունահոսում են, իրենց տարեք, հետո իմ հետևից կգաք»։ ետպես էլ հետևից չեկան։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին, Ջաբրաիլում։