
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 22-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերներին և անօգնական մարդկանց օգնելը, մեքենա վարելը և շախմատ խաղալը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ինքն իրենից մեծ տարիքի տղաների հետ, խաղեր խաղալով։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են նրան ամեն դրական հատկանիշներով՝ ժպիտով, ազգասեր, բարեկամասեր և միշտ հասնող տղա։
Յուրահատկություններ
Ընկերասիրությամբ առանձնանում էր, պատրաստ էր իր վերջին ունեցածը նվիրել ընկերոջը։
Երազանքները
Չի կիսվել իր երազանքներով։ Մայրիկի երազանքն էր, որ նա սովորի։ Իր ցանկություններն իրականացնում էր արագ։ Ուզում էր ունենալ մեքենա և տուն։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին անգամ հանդիպել և զրուցել են սեպտեմբերի 17-ին Մատաղիսում։ Հայրիկին ցույց է տվել Թալիշում խոշտանգված դիակների նկարներ՝ ասելով. «Սա իմ կյանքն է, և պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի»։ Հոկտեմբերի 9-ին զանգահարել է տարբեր ժամերի՝ շնորհավորելով քրոջ ծնունդը և խոսել հայրիկի ու մայրիկի հետ։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Մարտակերտի 530 բարձունքում։ Հետնահանջից հետո նա մնացել է դիրքերում և պայքարել մինչև վերջ։ Գտել են նրան նռնակի փականը ձեռքին՝ մահացած վիճակում։